ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Ազգային ժողովի նախագահն առաջարկել է, եւ ես համաձայնվել եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար: ԱԺ-ում Հովհաննիսյանին փոխարինել է Կարեն Բեքարյանը: Դեռեւս հայտնի չէ, թե էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով է լինելու: