Volkswagen մակնիշի մոտ 5 մլն ավտոմեքենաներում անսարք ծրագրային ապահովման համակարգեր են տեղադրված։ Այս մասին հայտարարել է ընկերության նոր ղեկավար Մատիաս Մյուլերը Վոլֆսբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Gazeta.ru –ն՝ վկայակոչելով DPA գործակալությունը։
«Մենք տքնաջան աշխատում ենք տեխնիկական լուծումների ուղղությամբ, որոնք մենք մեր հաճախորդներին եւ գործընկերներին կներկայացնենք հնարավորինս շուտ»,- ասել է կոնցեռնի կառավարման խորհրդի նախագահը։
Անսարքություններն ի հայտ են եկել տարբեր մոդելներում, սակայն դրանք չեն վերաբերում նոր մեքենաներին, որոնք համապատասխանում են Եվրոպայում գործող նորմերին։




























