Շոտլանդական Ballantine արտադրողն Open Space Agency ընկերության հետ համատեղ վիսկիի համար հատուկ գավաթ է ստեղծել, որը տիեզերագնացները կարող են գործածել անկշռության պայմաններում:
Գավաթի նախատիպը պատրաստել են 3D տպիչի օգնությամբ՝ հաշվի առնելով ֆիզիկայի օրենքները, ինչը թույլ է տալիս ըմպելիքը տիեզերքում վայելել նույն կերպ, ինչպես երկրի վրա: Քանի որ հեղուկների մեծ մասն անկշռության պայմաններում կպչուն ժելեի է վերածվում, գավաթի՝ վարդագույն ոսկուց գալվանական պարույրով հիմքը մակերեսային լարվածություն է ստեղծում՝ դրան խոչընդոտելու համար:
Ըստ Kedem-ի, առայժմ հայտնի չէ, թե այս գավաթները երբ կհայտնվեն վաճառքում, սակայն դրանք կարելի է գործածել նաեւ երկրի վրա: Չնայած տիեզերանավերում ալկոհոլ օգտագործելն արգելվում է, Ballantine-ի մասնագետները նաեւ հատուկ տիեզերական վիսկի են ստեղծել՝ Space Whisky:





























