Իսրայելի ոստիկանությունը երկու օր շարունակ բարձրանում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրայի մզկիթների մոտ, որտեղ բախումների մեջ է մտնում արաբ երիտասարդների հետ, որոնք երդվել են պաշտպանել իսլամի՝ նշանակությամբ 3-րդ սրբավայրը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսներին։
Իրավապահ մարմինները նման գործողությունները բացատրում են սովորաբար հրեա էքսկուրսանտների անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ, քանի որ վերջիններիս հաճախակի այցելությունները արաբները ընկալում են որպես այդ սրբավայրերի ստատուս քվոն փոխելու նպատակով Իսրայելի կողմից ձեռնարկված փորձ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը դեռեւս չի մեկնաբանել Տաճարի լեռան վրա տիրող իրավիճակը։
Բախումները սկսվել էին նախօրեին՝ իսլամական զոհաբերության տոնի՝ Աիդ ալ Ադհայի վերջին օրը, երբ Տաճարի լեռը փակվել էր ոչ մուսուլմանների այցելության համար, քանի որ այդ օրը համընկել էր հրեական Սուքոթ 8-օրյա տոնի առաջին օրվա հետ։ Այս օրերին Երուսաղեմում մեծ քանակությամբ հրեա ուխտագնացներ են հավաքվում։




























