Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 VZ 777 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 18-ամյա Կ. Մ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























