Բրիտանիան ավելի քան 300 զինվորական կուղարկի Հարավային Սուդան եւ Սոմալի՝ միջազգային խաղաղապահ գործողություններին աջակցելու համար։

Զինվորականների մեծ մասը կմեկնի Հարավային Սուդան, որտեղ նրանք կզբաղվեն ՄԱԿ առաքելության աշխատակիցների նախապատրաստմամբ եւ խորհրդատվություններ կիրականացնեն ինժեներական աշխատանքներում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մոտ 70 մարդ կմեկնի Սոմալի՝ Աֆրիկյան միությանը բժշկական եւ լոգիստիկ օգնություն ցուցաբերելու համար։ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ասել է, որ այդ քայլը կօգնի ահաբեկչության դեմ պայքարի գործին եւ կնպաստի միգրացիայի նվազելուն։