Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Տաջիկստանի ցամաքային զորքերի նախկին փոխհրամանատար, նախկին գնդապետ Նազար Սաֆարովին՝ ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդի ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով իր աղբյուրներին հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեում:

Ըստ աղբյուրի խոսքի, կասկածյալը որոնման մեջ էր գտնվում ու ձերբակալվել է անցած գիշեր Դուշանբեում ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում:

Հատուկ ծառայության ներկայացուցիչը հավելել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալված է հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Նազարզոդայի հանցավոր խմբավորման140 ենթադրյալ ահաբեկիչ: «Առաջիկա մեկ-երկու օրերին նրանց կներկայացվեն մեղադրանքներ»,- նշել է նա:

Նազարզոդն ու նրա կողմնակիցները հեռացել էին քարանձավներ ՝ այն բանից հետո, երբ գեներալին ազատել էին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ՝ «հանցագործություն կատարելու» ձեւակերպումով: Նազարզոդան սպանվել է հատուկ գործողության ընթացքում, ավելի քան 130 մարդ ձերբակալվել է կամ էլ կամավոր է հանձնվել: Ահաբեկիչների հետ փեխհրաձգության հետեւանքով զոհվել է ուժային կառույցների 14 աշխատակից: