«Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերի 27-ի ցերեկը 38-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող նախկին ամուսինը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դեպքից անմիջապես հետո տղամարդը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ հայտնեցին, որ նա առաջին բուժօգնություն է ստացել եւ անմիջապես նրան ոստիկանները տարել են:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, http://news.am/arm/news/288074.html որ 2015թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին սահմաններում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 39-ամյա Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 38-ամյա Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա  ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել հիվանդանոց: