Ճանապարհներին փորձարկումների ժամանակ 2016 մոդելային տարվա նոր Renault Scenic-ը նկատել են ֆոտոլրտեսները, որոնք լուսանկարել են ավտոմեքենան ու այդ լուսանկարները տեղադրել համացանցում: Ակնկալվում է, որ նորույթը հասարակությանը կցուցադրվի արդեն հաջորդ տարի ՝ հեղինակավոր ավտոսալոններից մեկում: Իսկ ֆրանսիական կոմպակտվենը վաճառքը կսկսվի արդեն 2016 թ վերջին:
Ռեսթայլինգից հետո մեքենայի արտաքին տեսքը մեծամասամբ փոխառվել է նոր Megane-ից, նաեւ նկատվում է որոշակի նմանություն Kadjar քրոսօվերին: Առաջին հայացքից ավտոմեքենան ավելի լայն ու երկար է նախորդ տարբերակից ու սա վկայում է այն մասին, որ սալոնում ավելի շատ տեղ կլինի, ինչը մեծ առավելություն է տվյալ սեգմենտի մեքենայի համար:
Կոմպակտվենի ներքին հարդարանքը նույնպես ավելի հարմարավետ է լինելու, քան նախորդ տարբերակինը: Մեքենայի սալոնում կլինի ուլտրաժամանակակից տեղեկատվական- ժամանցային համակարգ՝ 8.7 դյույմանոց սենսորային էկրանով:
2016 թ մոդելային տարվա Renault Scenic-ի արժեքը դեռ չեն հայտնում, բայց նախնական տեղեկություններով՝ նորույթի գինը կարող է հասնել մոտավորապես 30 000 դոլարի:





























