Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ՝ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ, կրակոցներն անկանոն բնույթի են եղել:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրերը: Սեպտեմբերի 24-ին դրա հետեւանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Սեպտեմբերի 26-ին պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ: