Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգեւներով եւ շնորհակալագրերով պարգեւատրված բարերարների եւ գործարարների թվում է նաեւ «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար, Գագիկ Զաքարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:




























