Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեվիդ Հարիսի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների, մի շարք տարածաշրջանային միջազգային հիմնահարցերի վերաբերյալ: