Ստրասբուրգում երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, բացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կայանալիք նիստի հիմնական թեման կլինի Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի մարդասիրական եւ քաղաքական բնագավառներն ու այդ իրավիճակում տարանցիկ երկրների առջեւ ծառացած մարտահրավերները։

Նիստի ժամանակ կշնորհվի 2015թ. Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների պաշտպանության մրցանակը։ Բացի այդ, խորհրդարանականները կընտրեն առաջիկա 5 տարվա Գլխավոր քարտուղարին։

Նստաշրջանի ժամանակ ելույթ կունենա Լյուքսեմբուրգի հերցոգը, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետի նախագահը, ԵԽԽՎ-ում նախագահող Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարար Դենիս Զվիզդիչը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։