Բռնությունները Ղարաբաղում մտահոգություն են առաջացնում, եւ մենք պետք է ճնշում գործադրենք երկու կողմերի վրա՝ հասնելու համաձայնության եւ հակամարտության կարգավորման որոշում գտնելու։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը կայացած ճեպազրույցոմ։

«Մենք պետք է պաշտպանենք այդ մարդկանց եւ ճնշում գործադրենք երկու կողմերի վրա»,- ընդգծել է Բրասերը։

Նրա խոսքով, սկզբում մամուլի առաջին էջերում Ուկրաինան էր, այժմ միգրանտների հարցերը, այլ ճգնաժամերը անհետանում են վերնագրերից, սակայն այդ հակամարտությունը մնում է։ ԵԽԽՎ նախագահը ԶԼՄ-ներին կոչ է արել ավելի շատ խոսել այդ հարցի մասին։