Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի դուստր ձեռնարկություն Audi-ն խոստովանել է, որ իր արտադրած դիզելային շարժիչով 2.1 մլն մեքենաներ հագեցած են վնասակար արտանետումները կեղծող ծրագրային ապահովման համակարգերով։

Գերմանիայում, ըստ Audi-ի, վաճառվել է 577 հազար նման մեքենա, եւս 13 հազարը վաճառվել է ԱՄՆ-ում, մյուսները շահագործվում են աշխարհի մյուս երկրներում,  հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Volkswagen-ի կառավարման նախագահ Մարտին Վինթերքորնը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ բացահայտվել էր ընկերության կեղծարարությունը։ Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալությունը հայտնաբերել էր, որ Audi A3, Jetta, Beetle, Golf եւ Passat մեքենաներում հատուկ սարք է տեղադրված եղել, որը էկոլոգիական թեստերի ժամանակ միացնում է ֆիլտրերը, ինչի շնորհիվ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի քանակն ավելի քիչ է երեւում