Ֆիլադելֆիայում գարեջրագործարանը գարեջուր է թողարկել, որի պիտակին պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Գարեջրի թողարկումը կապված է Պապի՝ Վաշինգտոն այցելության հետ:

Philadelphia Brewing Company-ն մտադիր չէ այն մշտապես թողարկել: Խոսքը միայն սահմանափակ քանակության մասին է: Ընդհանուր առմամբ, այդպիսի 60 տակառ գարեջուր է արտադրվել:

Ըստ MIGnews.ru-ի, գարեջրի՝ Holy Wooder անվանումը հնչողությամբ նման է holy water-ին, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սուրբ ջուր»: Գարեջրագործարանը պնդում է, որ խմիչքը կմաքրի խմողի հոգին եւ նրան ճշմարիտ ուղու վրա կդնի: