«Nirvana» խմբի «Smells Like Teen Spirit» երգը բոլոր ժամանակների լավագույն հիթն է ճանաչվել: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական ու երաժիշտ Միք Գրիերսոնը: Նա ուսումնասիրել է ամենատարբեր երաժշտական ամսագրերի վարկանիշերով 50 լավագույն երգերը:

Այդ կոմպոզիցիաների համակարգչային վերլուծությունը ցույց է տվել, որ հիթ դարձած երգերի մեծ մասի տեմպը 120 հարված է՝ 1 րոպեում: Դրանցում օգտագործվում է մի քանի հիմնական ակորդ (A, E, C, G), մաժորային բանալի եւ բարձր տոնայնություն:

Ըստ MIGnews.ru-ի, հիթերում ամենից հաճախ օգտագործվում են «փոքրիկ» (baby), «զգալ» (feel) եւ «սեր» (love) բառերը:

«Nirvana»-ի խմբին չափանիշներով ամենամոտը Ջոն Լենոնի «Imagine»-ն է եւ U2 խմբի «One»-ը: