Լոնգ Այլենդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպիսի կանանց հետ են ամենից հաճախ ամուսնանում:
Պարզվել է, որ ամենից շատ տղամարդկանց գրավում են ինքնավստահ կանայք: Նրանք տղամարդու համար հետաքրքիր կլինեն ամբողջ համատեղ կյանքի ընթացքում: Հարաբերությունների սկզբում նա, հրաժարվելով ընկերուհիներից ու սեփական հետաքրքրություններից, կկարողանա ուրախացնել տղամարդուն, սակայն հետո արագորեն կձանձրանա այդպիսի իրավիճակում: Այդ պատճառով կինը երբեք չպետք է մոռանա սեփական հետաքրքրությունների եւ կյանքում ունեցած նպատակների մասին:
Բացի այդ, ըստ VistaNews.ru-ի, ամերիկյան գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դուր են գալիս նաեւ լավատես կանայք: Եվ, վերջապես, կինը պետք է հարգանքով վերաբերվի իր ընտրյալին. սիրելիի ընկերների ու ծնողների ներկայությամբ նրան քննադատելը ցանկալի չէ:




























