Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի գործով դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Այս շաբաթ խոստացել են, որ փորձաքննության եզրակացությունը կլինի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է դեռ հունիսին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ հունվարի 12-ին հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա է ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, որի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն:




























