Քունդուզ քաղաքում տիրող իրավիճակը որեւէ կերպ չի անդրադարձել Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԶՈւ Խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ հայ խաղաղապահներն արդեն մի քանի տարի ծառայություն են իրականացնում Քունդուզում։ Երկու ստորաբաժանում տեղակայված են Քաբուլում եւ Մազարի Շարիֆում։ Արթուր Սիմոնյանը նաեւ հայտնել է, որ հայ խաղաղապահների հերթական ռոտացիան Աֆղանստանում տեղի կունենա ամսվա վերջում։ Հայաստանը 2010թ. հունվարից Աֆղանստանում մասնակցում է խաղաղապահ առաքելությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Աֆղանստանի անվտանգության ուժերը ԱՄՆ զինվորականների աջակցությամբ այսօր սկսել են Քունդուզ քաղաքի ազատագրման գործողությունը։ Քաղաքը նախօրեին գրավել էին «Թալիբան» շարժման զինյալները։