Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում նախօրեին 70-ամյա կնոջը կախված են գտել: 70-ամյա Գոհար Իսրայելյանին հայտնաբերել է որդին՝ տան հետնամասում գտնվող ցախանոցի փայտե սյունից  պարանով կախված վիճակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Ժորա Չիլինգարյանը՝ ավելացնելով, որ կինը առողջական խնդիրներ է ունեցել:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է:

«Ինքը հիվանդ էր, շաքար ուներ, նյարդային խանգարումներ ուներ: Ամուսինը մեկ տարի առաջ էր մահացել, մենակ էր իրեն զգում»,-ասաց գյուղապետը:

Ժորա Չիլինգարյանը նշեց, որ Գոհար Իսրայելյանը երկու որդի ուներ: Մյուս որդին Ռուսաստանի Դաշնությունում է: