Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում քրդական DIHA լրատվական գործակալության դեմ իրականացրած գործողության ժամանակ ձերբակալված 32 անձանից 31-ին ազատ են արձակել։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանները առանց պարզաբանման ներխուժել էին համարձակ լուրեր հրապարակելով հայտնի Dicle haber ajansi (DIHA) գործակալության գրասենյակ, խուզարկություն իրականացրել եւ ձերբակալել գրասենյակում գտնվող բոլոր աշխատակիցներին։
Թուրքիայի առաջադեմ ՀԿ-ների ու քուրդ բնակչության խիստ արձագանքից հետո ոստիկանները ստիպված են եղել ազատ արձակել 32 ձերբակալվածներից 31-ին։





























