Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլի շրջանում թուրք ոստիկանները շարունակում են սպանել քաղաքացիական անձանց։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան Դիարբեքիրի Բիսմիլի շրջանի Հալիլ Իբրահիմ Օրուչի անվան այգում նստած Բերաթ Գյուզել անունով մի քուրդ երեխա սպանվել է ոստիկանների կողմից։
Թունջելի նահանգի Օվաջըքի քաղաքապետ Ֆաթիհ մեհմեդ Մաչօղլուն Twitter-ում գրել է, որ 3 օրում Բիսմիլում ոստիկաններն սպանել են քաղաքացիական 4 անձի, այդ թվում երեխայի։




























