Դեպի Հայաստան գիշերային չվերթների հարցը, որը հուլիսի 16-ին բարձրացրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դեռեւս քննարկվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Նշենք, որ հարցն այս պահին քննարկվում է օտարերկրյա ավիաընկերությունների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դեպի Հայաստան շատ միջազգային չվերթներ իրականացվում են գիշերը, ինչը անհարմարություններ է ստեղծում ժամանողների համար։ Վարչապետը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարել էր բանակցություններ վարել ավիաընկերությունների հետ ժամանումները գիշերվա ժամերից առավոտյան ժամերի տեղափոխելու համար։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում գիշերային ժամերին իրականացվող միջազգային չվերթները անհարմարություն են առաջացնում ոչ միայն Հայաստան այցելող զբոսաշրջիկների, այլեւ երկրից մեկնողների համար։




























