Մոսկվայում դեռահասը ընկել է բնակելի շենքի 11-րդ հարկից եւ ողջ մնացել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովը:

Նրա խոսքով, երեխային ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել:

Ներկայում իրավապահները պարզում են պատահարի հանգամանքները: Նշվում է, որ տղան 13 տարեկան է: