G7-ի եւ Պարսից ծոցի երկրները ՄԱԿ-ին 1,8 մլրդ դոլարի միջոցներ կտրամադրեն՝ փախստականներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Մենք պայմանավորվել ենք ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին 1,8 մլրդ դոլար հատկացնել, մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությանը եւ Համաշխարհային պարենային ծրագրին»,-հայտարարել է գերմանացի նախարարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա խոսքով, Գերմանիան կպաշտպանի այդ կոչը եւ կհատկացնի 100 մլն եվրո: Նա նաեւ հավելել է, որ այդ նախաձեռնությանը մասնակցում է 12-15 երկիր: Այդ երկրների շարքում են Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ ԱՄԷ-ն: