ԱՄՆ Պաշտպանության նախարարության ՝ Եվրասիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցերով խորհրդական Էվելին Ֆարաքսը հրաժարական է տալիս հենց այն պահին, երբ Սպիտակ տանը վիճում են, թե այսուհետ ինչպես է պետք հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ:

Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը, որը  զբաղվում է Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցերով, հրաժարական է տալիս, հայտնում է «ՆՏՎ»-ն:

Հրատարակության տեղեկություններով, որը վկայակոչում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում իր սեփական աղբյուրին, Ֆարկասը կհեռանա իր պաշտոնից հոկտեմբերի վերջին: Հրատարակությունը նշում է, որ նրան  փոխարինող գտնելը հեշտ չի լինի, քանի որ Պենտագոնի տրամադրության տակ այդքան էլ շատ չեն տվյալ երկրների հարցերով փորձառու փորձագետները: