Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը մեկնաբանել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար ռուսական ավիացիայի ուժերն օգտագործելու ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, հայտնում է LifeNews-ը։
«Ափսոս, որ միայն օդային գործողություններ են իրականացվելու։ Սակայն եթե Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում հետեւակի կարիք լինի, մենք կլինենք առաջին շարքերում»,- հայտարարել է Քադիրովը։




























