Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը. Հայաստանի բուհերին եւ գիտական կազմակերպություններին տրամադրվել է 239 տեղ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխումը հաստատելու» մասին:
Համաձայն հրամանի` ՀՀ բուհերին եւ գիտական կազմակերպություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է 239 տեղ»:




























