ԻՊ խմբավորումը Ռուսաստանին արդեն վաղուց է իր թշնամին  համարում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն հնարավոր եւ նպատակահարմար է համարում ԻՊ-ի դեմ պայքարում բոլոր պետությունների ջանքերի միավորումը։

«Ռուսաստանը վստահ է, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է տարվի միջազգային իրավունքին համապատասխան, այսինքն՝ ՄԱԿ բանաձեւի համաձայն կամ պաշտոնական կառավարության խնդրանքով»,- ասել է ՌԴ նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ հայտնել է, որ բոլոր երկրները տեղեկացվել են Սիրիայում ՌԴ գործողությունների մասին։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը Սիրիայի բանակին աջակցելու է օդից եւ չի դիմելու ցամաքային գործողությունների։