Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին` Հայաստանում Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կենժեբեկ Օռիմբաեւին, մաղթեց նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ եւ հույս հայտնեց հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ պաշտպանական բնագավառում հետագա զարգացման համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը եւ վերջին օրերի զարգացումները: