Չինաստանի հարավում ժամանակավորապես դադարեցվել է ծանորցների տեղափոխումը՝ պայթյունների շարքի պատճառով, որոնք որոտացել են Տուանսի Չժուանսի ինքնավար շրջանի Լունչեն ավանում:

Սեպտեմբերի 30-ին Լունչենում միանգամից 17 պայթուցիկ սարք է գործի դրվել, որոնք գտնվել են էքսպրես տեղափոխման ծանրոցներում:

Ռումբերը պայթել են առեւտրային կենտրոնում, բանտում, սուպերմարկետում, հիվանդանոցում, ատվոկայանատեղիում, շուկայում եւ անգամ Դալու ավանի վարչական շենքում: Պայթյունից մասնակիորեն փլուզվել է վարչական շենքը, բազմաթիվ մեքենաներ վնասվել են:

Ահաբեկչություններին զոհ է գնացել 7 մարդ, եւս 51-ը՝ վիրավորվել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած:

Հոկտեմբերի 1-ին Լյուչեն ավանում եւս երկու պայթյուն է որոտացել, որոնք վնասել են 6-հարկանի շենքը, հաղորդում է НТВ-ն: