Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պայմանավորվել են Սիրիայի հարցում ՌԴ եւ ԱՄՆ զինվորականների միջեւ շփումներ հաստատելու շուրջ։ Լավրովն ու Քերրին նույնպես կապի մեջ են լինելու։
«Մեր երկրների զինված ուժերը կապ են պահպանում։ Մենք շփումներ ենք հաստատել ցանկացած տիպի միջադեպերից խուսափելու համար։ Մեր զինված ուժերը պետք է այդ կապերը հաստատեն մոտ ժամանակներս»,- ասել է Լավրովը լրագրողներին ՄԱԿ ԳԱ կուլիսներում։
«Մենք կապ կպահպանենք նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ»,- ասել է նա։
Քերրիի խոսքով՝ առաջին խորհրդատվությունը կարող է սկսվել արդեն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, գրում է «Ինտերֆաքս»-ը։
ՀԻշեցնենք, որ ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռները եպտեմբերի 30-ին, հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին։





























