Տաջիկստանում հոկտեմբերի 1-ին իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդայի զինված խմբավորման 2 գրոհային։

Սեպտեմբերի 4-ին Վահդաթ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակմանը մասնակցած 2 գրոհայինները սպանվել էին Դուշանբեից 20 կմ արեւելք ընկած Սիմիգանչի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։

Վահդաթում եւ Դուշանբեում զինված հարձակումների մեջ մեղադրվող Նազարզոդայի խմբավորման ոչնչացման գործողության ընթացքում սեպտեմբերի 4-ից 16-ը ոչնչացվել է 27 զինյալ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Նազարզոդան։ Սակայն զինյալների մի  մասը դեռ ազատության մեջ է: