Վարձու մարդասպանների մեքսիկական «Բելտրան Լեյվա» թմրակարտելի ղեկավար Էդգար Վալդեսը (մականունը՝ «Բարբի») արտահանձնվել է ԱՄՆ իշխանություններին:

Փոխանցումն իրականացվել է արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան, որը ստորագրել են ԱՄՆ-ն ու Մեքսիկան, հաղորդում է Մեքսիկայի գլխավոր դատախազության քրեական հետաքննությունների գործակալության ղեկավար Թոմաս Սերոնը:

Նա նշել է, որ Վալդեսի հետ միասին ԱՄՆ-ին է փոխանցվել եւս 12 մարդ, որոնց թվում է «Նեղուցի կորտելի» նախկին ղեկավար Խորսե Էդուարդո Կոստիլյան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայում բարձրաստիճան պաշտոնյաներ են կալանավորվել՝ թմրաբարոնի փախուստի գործով: