Գերմանիան եւս 100 մլն եվրո կհատկացնի փախստականների օգնության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ միգրացիոն ճգնաժամին նվիրված նիստում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։
Նա հիշեցրել է, որ ներկայումս աշխարհում ավելի քան 60 մլն մարդ ստիպված է լքել իրենց տները, իսկ դա ավելին է, քան երբեւէ ՄԱԿ պատմության ընթացքում։
Գերմանիայի արտգործնախարարը ընդգծել է, որ կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է սերտ կապ ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության եւ անվտանգության միջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի կառավարությունը խոստացել է ամեն ամիս յուրաքանչյուր փախստականի 670 եվրո հատկացնել։




























