Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը սեպտեմբերի 30-ին այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում ՌԴ նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր  Ե.Գ.Բուլավինցևին: Այս մասին NEWS.am –ը տեղեկանում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Ջերմ և ընկերական մթնոլորտում կողմերը կարծիքներ են փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուս-հայկական ռազմական համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում: