ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել մինչեւ դեկտեմբերի 11-ը դաշնային ամերիկյան գերատեսչությունները ժամանակավորապես ֆինանսավորելու վերաբերյալ։ Այդպիսով կանխվել է նոր ֆինանսական տարվա մեկնարկից հետո  (հոկտեմբերի 1) կառավարության աշխատանքի դադարեցումը։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել 277 կոնգրեսական, իսկ դեմ՝ 151-ը։

Տեքստն ունի օրինագծի տեքստ եւ ուղղվել է Բարաք Օբամային՝ հաստատելու համար։ Կոնգրեսը դեռեւս չի ընդունել 2016թ. ընդհանուր դաշնային բյուջեի նախագիծը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ բյուջետային վեճերի պատճառով նախկինում ամերիկյան կառավարության աշխատանքը բազմիցս դադարեցվել էր։