Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչները սպասում են, որ հոկտեմբերի 5-ին Վրաստանի բանպահպանության նախարարությունը թույլտվություն կտա՝ լճից ձուկ որսալու համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ թույլտվությունը հոկտեմբերի 1-ին պետք է տրվեր, սակայն նախարարի՝ արտասահմանում լինելու պատճառով մի քանի օրով հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը գյուղի լիճը 20 տարով տնօրինելու թույլտվություն է տրամադրել միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ընկերությանը: Իրավապահ մարմիններն արգելում են գյուղացիներին ձկնորսությամբ զբաղվել լճում: Օգոստոսի 10-ին գյուղացիների, ոստիկանների եւ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջեւ ընդհարում էր տեղի ունեցել

Վարդան Այվազյանը մինչդեռ հերքում է տեղեկությունները, թե գյուղացիներին արգելվում է լճում ձուկ որսալ:

«Լիճը վարձակալված է, բայց ձկնորսության 50%-ը գյուղացիներին կմնա, իսկ մնացած 50%-ից ստացված շահույթը կծախսվի գյուղի զարգացման վրա», - հայտարարել էր ՀՀԿ-ական պատգամավորը: