Մեծ Բրիտանիայի հպատակը որոշել է դատի տալ Qatar Airways ավիաընկերությանը այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրան թունավոր սարդ է կծել:
Քառասունամյա բրիտանացի Ջոնաթան Հոգգը հայտարարել է, որ Դոհայից Հարավային Աֆրիկա չվերթի ժամանակ ինքը ոտքի մասում կտրուկ ցավ է զգացել: Ուղեւորի խոսքով, ինքը եւ երկու ստյուարդեսաներ տեսել են հատակով վազող սարդին: Ավելի ուշ պարզվել է որ բրիտանացուն կծել էր շագանակագույն ճգնավոր- սարդը:
Հոգգին Քեյփթաունում հիվանդանոց են տեղափոխել, նրան շտապ օգնություն են ցուցաբերել: Մեկ ամսվա ընթացքում հիվանդը երեք անգամ վիրաատվել է: Բացի դրանից հիմա բրիտանացին վախենում է օդանավով ճամփորդելուց ու ստիպված է եղել հրաժարվել սպորտով զբաղվելուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Arabian Business-ը:




























