Ռուսաստանում ՝ Բաշկիրիայում, ստուգումներ են սկսվել տեղի բնակիչներից մեկի կողմից արջի ապօրինի սպանության փաստի առթիվ: Տղամարդը սպանել էր գիշատիչին՝ անտառում իր կորած կովին փնտրելիս:

Տղամարդը մի քանի օր շարունակ իր կովին էր փնտրում: Գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա նա գտել է կովի մնացորդները եւ դրանց մոտ կանգնած արջին, որից հետո կրակել է վայրի կենդանու վրա: Քանի որ մութ է եղել, նա չի ստուգել ՝ ճիշտ նշանակետին է կրակել, թե ոչ եւ  տուն է վերադարձել: Առավոտյան տղամարդը վերադարձել է պատահարի վայր: Տեսնելով որ արջը սպանված է, գյուղացին նրա վրայից քերթել է մորթին:

Ոստիկանության աշխատակիցները, ստանալով կենդանու սպանության մասին տեղեկությունը, գնացել են անտառ: Տղամարդը խոստովանել է, որ սպանել է արջին, ոստիկանները նրա տնից առգրավել են կենդանու մորթին ու հրացանը, հայտնում է Lenta.ru-ն: