Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ ամերիկուհիների վարկանիշային աղյուսյակը։ Այն գլխավորում է Wal-Mart խանութների ցանցը ժառանգած Ուոլթոն ընտանիքի ներկայացուցիչ էլիս Ուոլթոնը, որի ունեցվածքը գնահատվում է 32 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում է նրա հորաքույրը՝ Քրիսթին Ուոլթոնը՝ 30.2 մլրդ դոլար։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Mars հրուշակագործական ընկերության հիմնադրի թոռնուհին՝ Ժակլին Մարսը՝ 23,4 մլրդ դոլար։
Առաջատար հնգյակում են Սթիվ Ջոբսի այրին՝ Լորին Փաուել Ջոբսը իր 19.1 մլրդ դոլար կարողությամբ, իսկ եզրափակում է հնգյակը Cox Enterprises-ի բաժնետեր Էնն Քոքդ Չամբերսը, որի ունեցվածքը կազմում է 18 մլրդ դոլար, գրում է Gazeta.ru-ն։
Ցուցակում հայտնված ամերիկուհիների մեծ մասը ժառանգել է իր կարողությունը։ Միջինում նրանք 65 տարեկան են։




























