Հակառակորդի գնդակոծության հետեւանքով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը կրել են մոտ 66 մլն դրամի վնաս: Այս եզրակացությանն է հանգել մարզում վնասները գնահատող հանձնաժողովը:

Դեռեւս հայտնի չէ, թե պետությունը կփոխհատուցի գյուղացիների կրած վնասները, թե ոչ:

Սակայն մարզպետ Հովիկ Աբովյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ բոլոր վնասները փոխհատուցվելու են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից հակառակորդը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Գյուղացիները կրել են նյութական մեծ վնասներ: