Հունաստանի լեսբոս կղզում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, պայթուցիկ սարք է գործի դրվել երկրի արդարադատության նախկին նախարարի գրասենյակի մոտ, որի հետեւանքով շենքն ավերվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթերս» գործակալությունը:
Տեղի ոստիկանության տվյալներով, գազի բալոններից պատրաստված պայթուցիկ սարքը գործի է դրվել նախկին նախարար Խարալամբոս Աֆանասիուի գրասենյակի մոտ, ով արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականից մինչեւ 2015-ը հունվարը:
Պայթյունից հետո շենքում հրդեհ է սկսվել, ինչը լուրջ ավերածությունների պատճառ է դարձել: Նախնական տվյալներով, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: «Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, կապված է միգրանտների խնդրի հետ, որը վատթարացրել է իրավիճակը կղզում»,-գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:




























