Land Rover ընկերությունը թողարկել է վեց «հիմնակմախքային» նմուշ, որոնք պատկերացում են տալիս այն կաբրիոլետի մասին, որը կառուցվել է երեքդռնանի ամենագնաց Range Rover Evoque-ի հիման վրա
Քանդակը ցուցադրել են Լոնդոնի կենտրոնում։
Range Rover Evoque Covertible –ի հանրային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին, ենթադրաբար՝ Լոս Անջելեսի ավտոցուցադրության ընթացքում։
Նորույթի նախատիպը 2012-ի մարտին ցուցադրվել էր Ժնեւի ավտոսրահում։ Հղացքային նմուշի ցուցադրությունից անմիջապես հետո բրիտանական ապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դիտարկում են ապրանքային նմուշի թողարկման հնարավորությունը։
Ակնկալվում է, որ կաբրիոլետը շարժիչային նույն գունապնակը կունենա, ինչ սովորական «Էվոքը»։ Նորացված ամենագնացը Ingenium տեսակի երկուլիտրանոց դիզելային «քառյակ» կունենա՝ 150 եւ 180 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաեւ` նույն ծավալի, 240 ձիաուժ հզորությամբ բենզինային ագրեգատ։






























