«Թալիբան» շարժման նոր առաջնորդ Աքթար Մանսուրը Քունդուզ քաղաքի նվաճումը «խորհրդանշական հաղթանակ» է որակել, ինչը ցույց է տվել շարժման ուժը՝ չնայած այն հանգամանքին, որ թալիբներին մի քանի օր անց դուրս են մղել քաղաքից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Մանսուրը նաեւ նշել է, որ կատարվածը պատմական իրադարձություն է, որը լայնորեն նշել են սովորական քաղաքաբնակները։
Թալիբների առաջնորդն այս մասին ասել է հեռախոսազրույցի ժամանակ, սակայն նրա գտնվելու վայրը ֆիքսել չի հաջողվել։




























