Եմենում այս տարվա մարտից՝ հակամարտության բռնկումից ի վեր մահացել է առնվազն 505 երեխա եւ վիրավորվել եւս 702-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը։ «Եմենում մոտ 10 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի»,- ասել է նա՝ նշելով, որ ավելի քան 1.7 մլն երեխա գտնվում է թերսնման ռիսկի գոտում։

«Այս տարի սուր թերսնման ռիսկի գոտում գտնվող մինչեւ 5 տարեկան երեխաների թիվը 3 անգամ աճել է՝ 160 հազարից  դառնալով 537 հազար»,- ընդգծել է Բուլյերակը, գրում է ՏԱՍՍ-ը։