Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե անհանգստացնող է ռուսական ավիահարվածների առաջին օրվա արդյունքները։
Թուրքական Haber61 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե Ռուսաստանը նոր է մտնում Սիրիայում պատերազմի մեջ։ Դավութօղլուն շեշտել է, թե իրենք լավ գիտեին, թե Դարդանելի նեղուցով ուր էիր շարժվում ռուսական ռազմական նավերը։ «Այդ նավերը գնում էին Տարսուս եւ Լազկիյե՝ աջակցելու Ասադին։ Իսկ Ասադին մարդկային օգնությունը Իրանից է եկել, զենքը՝ Ռուսաստանից։ Այս պահին միայն ռուսական օդանավերն են անցել հարձակման։
ԱՄՆ-ը հարվածում է «Իսլամական պետության» դիրքերին, սակայն Ռուսաստանի ավիահարվածների առաջին օրվա արդյունքները անհանգստացնող են։ Ռուսական ավիահարվածներն ուղղված են եղել սիրիական «ընդդիմության» դիրքերին։ Սա կարելի է համարել աջակցություն անկում ապրող Ասադին»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ Դավութօղլուի շեշտած ընդդիմությունը կազմավորվել է Թուրքիայում եւ կառավարվում է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության կողմից։




























