Նիգերիայի հյուսիս-արեւելքում պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ, եւս 39-ը վիրավորվել է։ Այս մասին ասված է երկրի Զինված ուժերի Twitter-ի պաշտոնական էջում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պայթյունները որոտացել են Մայդուգուրի քաղաքում՝ Բորնո դաշնային նահանգի վարչական կենտրոնում։ Հաղորդվում է, որ միաժամանակ 4 ահաբեկիչ մահապարտ գործի են դրել պայթուցիկ սարքավորումները։ ԶՈՒ տեղեկություններով՝ պայթյունները իրականացրել է «Բոկո Հարամ» զինված խմբավորումը։




























