«Իդենա» անունով լաբրադորը տիրոջ հետ «ավարտել» է Իսպանիայի ԲՈՒՀ-երից մեկը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով TheLocal.es-ը։ Ինչպես նշում է պարբերականը, Կադիսի համալսարանի սոցիալական աշխատանքի ֆակուլտետի ուսանողները ցանկացել են արժանին մատուցել իրենց կույր համակուրսեցիներից մեկի ուղեկցող շանը։ Այդ պատճառով շունը տիրոջ հետ հայտնվել է ավարտական լուսանկարում։ Լուսանկարներից մեկում Իդենան ակադեմիական գլխարկով է, որը սովորաբար կրում են ավարտական կուրսի ուսանողները։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























